Սիրիացի փախստականները մանրամասն կստուգվեն՝ Մեծ Բրիտանիա մուտք գործելուց առաջ. Քեմերոն

18:10 • 17.11.15

Մեծ Բրիտանիան չի հրաժարվում  20 հազար սիրիացի փախստականներ ընդունելու պարտականությունից, սակայն երկրի ՆԳՆ-ն մանրամասնորեն ստուգելու է այդ մարդկանց տվյալները:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

«Մենք պայմանավորվել ենք ընդունել 20 հազար մարդու: Մենք կանենք դա, սակայն հիշեցնեմ, որ դրանք կլինեն մարդիկ, որոնք իրոք գտնվել են սիրիացի փախստականների ճամբարներում: Երկրի ՆԳՆ-ն կստուգի, որպեսզի այն մարդիկ, որոնց մենք ընդունում ենք, վնաս չհասցնեն մեր երկրին»,-ասել է Քեմերոնը՝ երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում:

 

Սիրիացի փախստականները մանրամասն կստուգվեն՝ Մեծ Բրիտանիա մուտք գործելուց առաջ. Քեմերոն