Նիգերիայի շուկայում պայթյուն է որոտացել, կան զոհեր և վիրավորներ
Նիգերիայի հյուսիսարևելյան Կանո քաղաքի էլեկտրոնային սարքերի շուկայում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` պայթյունը տեղի է ունեցել շուկայի կենտրոնական մասում` տեղի ժամանակով 16:00-ին (երևանյան ժամանակով` 19:00): Դեպքի վայր են ժամանել փրկարարական ծառայության աշխատակիցները:
Նիգերիայի հյուսիսարևելյան հատվածում գործում է «Բոկո Հարամ» իսլամիստական կազմավորումը, որն իրկանացնում է պայթյունների մեծ մասը երկրում: «Բոկո Հարամը» դեմ է հանդես գալիս կրթության արևմտյան մոդելին և ձգտում է ամբողջ երկրում շարիաթի օրենք հաստատել:
Հիշեցնենք, որ առավոտյան Նիգերիայի հյուսիս-արևելքում` Յոլա քաղաքում, ավտոբուսային կանգառում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր առնվազն 32 մարդ, վիրավորվել՝ մոտ 80-ը։










