ՌԴ ավիացիան երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ

22:33 • 18.11.15

Ռուսական ավիացիայի ինքնաթիռները երկրորդ զանգվածային հարվածն են հասցրել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Սիրիայի  Ռաքքա, Դեր էլ Զոր, Հալեպ և Իդլիբ նահանգներում: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ Զինուժի  Գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեj Կարտապոլովը:


Նրա խոսքով` այսօր երեկոյան ՌԴ ավիախումբը երկրորդ հարվածն է հասցրել  Սիրիայի տարածքում զինված ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:


Ռուսաստանի Դաշնության  տարածքից «Տու-160» ռազմավարական հրթիռակիրները 12 թևավոր հրթիռ են նետել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Հալեպում և Իդլիբում: Ռաքքայում և Դեր էլ Զորում ևս ԻՊ-ի 6 կառույց է խոցվել:


Արդյունքում ոչնչացվել է 3 հրամանատարական կետ, 2 զինապահեստ, զինյալների ռազմական ճամբարը:

 

ՌԴ ավիացիան երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ