Համացանցում են հայտնվել Ադելի նոր ալբոմից երգերի հատվածներ

09:55 • 18.11.15

Բրիտանացի երգչուհի Ադելի նոր ալբոմից 2 րոպե տևողությամբ ձայնագրություններն են հայտնվել համացանցում, գրում է Газета-ն։

 

Հավանականություն կա, որ նոյեմբերի 20-ին թողարկվելիք «25» անվանումով նոր ալբոմը երկրպագուների մոտ է հայտնվել վերավաճառող ծառայությունների միջոցով, հայտնում է Billboard-ը։
 

Բացի այդ, երգերի հատվածների արտահոսքը համացանցում կարող է գովազդային արշավի մի մասը լինել։

 

XL Recordings ընկերության ներկայացուցիչները սպառնացել են դատի տալ Twitter-ի օգտատիրոջը, ում հաշվին տեղադրվել են ձայնասկավառակի տուփի լուսանկարը և համացանցում տեղադրված ալբոմի մասին կատակը։

 

Համացանցում են հայտնվել Ադելի նոր ալբոմից երգերի հատվածներ