Air France-ի 2 ինքնաթիռներում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
ԱՄՆ-ից Փարիզ թռչող Air France ավիաընկերության երկու ինքնաթիռներում ռումբի մասին տեղեկությունը կեղծ է եղել, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Հետաքննությունների դաշնային բյուրոն հաղորդել է, որ «ապացույցներ չկան, որ Լոս Անջելեսից Փարիզ թռչող A-380 ինքնաթիռին որևէ վտանգ է սպառնում»։
Այսօր Air France-ի երկու ինքնաթիռներ, որոնք ԱՄՆ-ից Փարիզ էին թռչում, նշանակման կետ չեն հասել:
Airbus A380 օդանավը, որը դուրս էր եկել Լոս Անջելեսից, ուղարկվել է Սոլթ Լեյք Սիթիի միջազգային օդանավակայան: Հաղորդվում է, որ օդանավում եղել է 497 ուղևոր:
Մյուս ինքնաթիռը` Boeing 777-ը, որն ուղևորվել է Վաշինգտոնից, վայրէջք է կատարել Կանադայի Գալիֆաքս քաղաքի օդանավակայանում: Բոլոր 297 ուղևորները տարհանվել են։










