Նոյեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը նկատվել է հրադադարի խախտումների նվազում.ԼՂՀ ՊՆ

10:16 • 18.11.15

Նոյեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը նկատվել է հրադադարի  պահպանման  ռեժիմի  խախտումների նվազում, տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։


Նշված ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  ինչպես նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:


Պաշտպանության բանակի առաջապահ  զորամասերը  տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
 

Նոյեմբերի 17-ին և լույս 18-ի գիշերը նկատվել է հրադադարի խախտումների նվազում.ԼՂՀ ՊՆ