Արմավիրում Վազ 2104-ը բախվել է ծառերին. անչափահաս տուժածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ). shamshyan.com
Արմավիրի մարզում այսօր ժամը 11:00-ի սահմաններում Վազ 2104 մակնիշի 34 PR 996 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Այգեշատ գյուղից դեպի Տանձուտ գյուղ մտնող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, իսկ հետո՝ մեկ այլ ծառի:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
4 տուժածները տեղափոխվել են հիվանդանոց՝ Արմավիր քաղաքի բնակիչներ՝ 15-ամյա Հարություն Քեշիշյանը, 17-ամյա Ռոման Մխիթարյանը, Արգավանդ գյուղի բնակիչ, 31-ամյա Տելեմակ Աքուլյանը և Սարգիս անունով մյուս տուժածը։
Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։













