Հանովերի ոստիկանությունը հերքել է մարզադաշտի հարևանությամբ ռումբի հայտնաբերման մասին լուրը
Ստորին Սաքսոնիայի ՆԳՆ ղեկավար Բորիս Պիստորիուսը հերքել է Հանովերի մարզադաշտի հարևանությամբ կասկածելի իրով ավտոմեքենայի հայտնաբերման մասին լուրը, գրում է Газета-ն՝ գերմանական լրատվամիջոցներին հղումով։
Պաշտոնյան նշել է, որ միջադեպի կապակցությամբ դեռևս ոչ ոք չի ձերբակալվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը փակել է Հանովերի կայարանը և մարզադաշտը` կասկածելի առարկայի պատճառով:
Կասկածելի իրի հայտնաբերման պատճառով չեղարկվել է Գերմանիայի և Նիդեռլանդների հավաքականների ընկերական հանդիպումը, որին պետք է ներկա լիներ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։










