Պռոշյանի գինու-կոնյակի գործարանի մոտ գտնվող դիտահորի մեջ մարտական նռնակ է հայտնաբերվել

21:18 • 18.11.15

Նոյեմբերի 18-ին` ժամը 14:54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյանի գինու-կոնյակի գործարանի մոտակայքում, դիտահորի մեջ նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։


Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը` սակրավորների հետ:


Պարզվել է, որ Աշտարակի խճուղի 5 հասցեի մոտակայքում հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի մարտական նռնակ, ժամը 18.09-ին նռնակը հանձնվել է ՊՆ ինժեներա-սակրավորական խմբին:
 

Պռոշյանի գինու-կոնյակի գործարանի մոտ գտնվող դիտահորի մեջ մարտական նռնակ է հայտնաբերվել