Փարիզյան սրճարանի մոտ իրեն պայթեցրած ահաբեկիչը գործազուրկ անբանի մեկն էր. մահապարտի նախկին կնոջ հարցազրույցը (լուսանկարներ)
Փարիզի ահաբեկիչներից Իբրահիմ Աբդեսլամի նախկին կինը որոշել է խախտել լռությունը և պատմել, թե ով էր Աբդեսլամն իրական կյանքում։
Նա The Daily Mail-ին պատմել է, որ Իբրահիմն անբան գործազուրկի մեկն էր, ով «ամբողջ օրը» մարիխուանա էր ծխում և երբեք չէր գնում մզկիթ։
31-ամյա Իբրահիմը պայթեցրել է իրեն Comptoir Voltaire սրճարանի մոտ ուրբաթ օրը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ժամանակ՝ վնասվածքներ հասցնելով երեք մարդու:
Նրա կինը՝ Նիաման, պատմել է, որ իրենց 2 տարվա ամուսնական կյանքի ընթացքում մասնագիտությամբ էլեկտրիկն ընդամենը մի օր է աշխատել և օրվա ընթացքում երեք կամ չորս անգամ մարիխուանա է ծխել:
«Նրա սիրած գործողությունը մարիխուանա ծխելն էր ու քնելը: Նա հաճախ էր օրվա ընթացքում քնում։ Նա չափազանց շատ էր ծխում»,- պատմել է նա:
Անվտանգության մարմիններում աղբյուրները ենթադրություն են հայտնել, որ նա պատահաբար ավելի շուտ է պայթեցրել ռումբը՝ սարքի հետ անզգույշ վարվելու արդյունքում։
Իբրահիմի կնոջ խոսքով՝ կրոնական մոլեռանդությունն անակնկալ է եղել իր համար: Նա պատմել է The Daily Mail-ին, որ իր նախկին ամուսինը երբեք չի գնացել մզկիթ կամ աղոթել, չնայած պահում էր Ռամադան, քանի որ իր ընտանիքը պարտադրում էր նրան։ Քանի որ նա գործ չուներ, ողջ օրը տանն էր մնում՝ DVD-ներ նայելով և արաբական հիփ- հոփ երաժշտություն լսելով: Նա չէր հետևում լուրերին և չէր հետաքրքրվում քաղաքական հարցերով, նրանք տանն անգամ հեռուստացույց չունեին: Կինը պատմել է նաև, որ իրենց հարսանիքին Իբրահիմի ընտանիքը ներկա չի եղել, նրանց ընտանիքն ավելի ժամանակակից է եղել և ամեն մեկն իր կյանքով է ապրել։
Նշենք, որ Իբրահիմի փոքր եղբայրը՝ 26-ամյա Սալեհ Աբդեսլամը, այժմ ոստիկանության ուշադրության կենտրոնում է և հետախուզման մեջ է գտնվում, քանի որ հարձակումներից հետո ոստիկանությանը չէր հաջողվել ձերբակալել նրան։
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Բացի այդ, «Բատակլան» թատրոնում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսականներին: Վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել ավելի քան 300-ը։




Եղբայրը՝











