Isis. Facebook-ն արգելափակել է ամերիկուհու անձնական հաշիվը՝ ԻՊ-ի հետ իր անվան նմանության պատճառով

14:52 • 18.11.15

Սան Ֆրանցիսկոյի բնակչուհի Այսիս Անշալին (Isis Anchalee) բողոքել է, որ Facebook-ի աշխատակազմն արգելափակել է իր հաշիվը սոցցանցում, քանի որ իր անունը համընկնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անգլերեն տարբերակի հապավման հետ (Islamic State of Iraq and ash-Sham):

 

«Facebook-ն ինձ ահաբեկիչ է համարում: Թվում է՝ նրանց համար քիչ է իմ անձնագրի սքրինշոթը, որպեսզի ապաարգելափակեն իմ հաշիվը»,- գրել է Այսիսը:
 

Twitter-ում նա նաև կցել է իր հաշիվն արգելափակելու վկայությունը։ «@facebook, ինչո՞ւ եք փակել իմ անձնական հաշիվը: Իմ իսկական անունն է Այսիս Անշալի»,-գրել է նա:

 

Միայն երրորդ փորձից հետո Facebook-ի ներկայացուցիչ Օմիդ Ֆարիվարը հրապարակայնորեն ներողություն է խնդրել ամերիկուհուց: «Այսիս, ցավում եմ տեղի ունեցածի համար: Ես չգիտեմ, թե ինչ է պատահել: Զգուշացրել եմ համապատասխան մարդկանց, և մենք աշխատում ենք լուծել խնդիրը»,-գրել է նա:

 

Այս տարի Facebook-ը նոր կարգ էր սահմանել, համաձայն որի օգտատերերը պարտավոր են ներկայանալ իրենց իրական անուններով։

Isis. Facebook-ն արգելափակել է ամերիկուհու անձնական հաշիվը՝ ԻՊ-ի հետ իր անվան նմանության պատճառով