ԻՊ-ն առաջին անգամ իր քարոզչական նյութերը հրապարակել է եբրայերենով
«Իսլամական պետություն» խմբավորումն առաջին անգամ եբրայերենն օգտագործել է քարոզչական նյութերում ու տարածել սոցցանցերից մեկում, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Մասնավորապես՝ եբրայերենով տեքստը սպառնալիքներ է պարունակում իսրայելցի դպրոցականների ու նրանց հարազատների հասցեին։
Նախկինում զինյալները սոցցանցերում իրենց հաղորդագրությունները հրապարակում էին անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, քրդերեն, ռուսերեն և այլ լեզուներով։
2015 թվականին ԻՊ-ը սպառնացել էր գրավել Գազայի հատվածն ու տապալել «Համաս» շարժմանը: ԻՊ-ը վերջինիս մեղադրում է շարիաթի կանոնները ոչ բավարար չափով իրականացնելու համար:
«Իսլամական պետությունն» ահաբեկչական խմբավորում է, որը զգալի տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում ու խալիֆայություն է հռչակել։










