ՄԱԿ-ում հերքել են Բան Կի Մունի հնարավոր այցը Փհենյան

13:20 • 18.11.15

ՄԱԿ-ի ղեկավարությունում հերքել են գլխավոր քարտուղար Բան Կի Մունի՝ Հյուսիսային Կորեա այցելելու պլանները, գրում է gazeta.ru-ն։

 

«Գլխավոր քարտուղարը հաջորդ շաբաթ չի այցելելու ԿԺԴՀ»,- հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

 

Ավելի վաղ «Սինհուա» չինական գործակալությունը հայտնել է Բան Կի Մունի համապատասխան պլանների մասին։

 

Հաղորդվել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Փհենյան կժամանի նոյեմբերի 23-ին և այնտեղ չորս օր կանցկացնի։

ՄԱԿ-ում հերքել են Բան Կի Մունի հնարավոր այցը Փհենյան