Նիգերիայում ավտոբուսի կանգառում իրականացված ահաբեկչության հետևանքով առնվազն 32 մարդ է մահացել
Նիգերիայի հյուսիս-արևելքում` Յոլա քաղաքում, ավտոբուսային կանգառում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, վիրավորվել՝ մոտ 80-ը, գրում է Газета-ն` հղում անելով Reuters գործակալությանը:
Ադամավա նահանգի ոստիկանության մամուլի խոսնակը հայտնել է, որ մահացածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են և առևտրականներ:
Իշխանությունները կարծում են, որ հարձակման մեղավորները «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայիններն են։










