Օլանդը շտապ հանդիպում է անցկացրել վարչապետի ու ՆԳ նախարարի հետ

13:02 • 18.11.15

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում շտապ հանդիպում է անցկացրել երկրի վարչապետ Մանուել Վալսի ու ներքին գործերի նախարար Բերնար Կազնովի հետ։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, երկրի ղեկավարությունը հետևում է փարիզյան Սեն Դենի արվարձանում իրականացվող հատուկ գործողության ընթացքին, որի շրջանակներում հետապնդվում են ենթադրյալ ահաբեկիչները։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ բոլոր ահաբեկիչները ոչնչացված են և ձերբակալված, սակայն վերջին տվյալների համաձայն՝ հատուկ գործողությունը շարունակվում է արդեն 4 ժամ։

Օլանդը շտապ հանդիպում է անցկացրել վարչապետի ու ՆԳ նախարարի հետ