ՌԴ ավիացիան Սիրիայից ապօրինաբար նավթ տեղափոխող 500 ցիստեռն է ոչնչացրել

21:55 • 18.11.15

 ՌԴ ավիացիան ոչնչացրել է  բենզին տեղափոխող 500 մեքենա, որոնք ապօրինաբար  Սիրիայից  նավթը տեղափոխում են Իրաք վերամշակման համար: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է  ՌԴ Զինուժի գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապալովը:


Գեներալ-գնդապետի խոսքով` հարյուրավոր ցիստեռներ  հազարավոր տոննա նավթ են տեղափոխում Իրաք, որը և իսլամիստների ֆինանսավորման հիմնական աղբյուրն է:


Ինչպես նշել է Անդրեյ Կարտապալովը` ցիստեռների ոչնչացումը զգալիորեն կկրճատի նավթի անօրինակն արտահանման ծավալները և դրանից ստացվող շահույթը:

 

ՌԴ ավիացիան Սիրիայից ապօրինաբար նավթ տեղափոխող 500 ցիստեռն է ոչնչացրել