Փարիզի արվարձանում հատուկ գործողության ընթացքում կին մահապարտ ահաբեկիչը հասցրել է պայթեցնել իրեն

11:22 • 18.11.15

Etienne Laurent/EPA

 

Կին մահապարտ ահաբեկիչը, ով մահացել է Փարիզի արվարձանում հատուկ գործողության ընթացքում, հասցրել է ակտիվացնել պայթուցիկ սարքը։ Այդ մասին հայտնում է BFM-ն՝ վկայակոչելով քննության իր աղբյուրին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկաններն են ոչնչացրել նրան։


Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հատուկ գործողության ընթացքում երեք մարդ է սպանվել, ևս երկուսը կամ երեքը ձերբակալվել են։

 

Le Monde-ը և այլ ֆրանսիական լրատվամիջոցներ հայտնում են, որ ոստիկանությունից և դատական աղբյուրներից իրենց հաստատել են, որ փախուստի մեջ գտնվող երեք անձինք սպանվել են բնակարանում, այդ թվում՝ նաև կին մահապարտը, ով պայթեցրել է իրեն մահապարտի գոտիով:

 

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է և նախազգուշացրել մարդկանց, որ ոստիկանական գործողությունը շարունակվում է և խնդրել է հետևել հրահանգներին։