Փարիզի արվարձանում հատուկ գործողության ընթացքում բնակիչ է սպանվել. Le Figaro (տեսանյութեր)

13:52 • 18.11.15

Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանության և ահաբեկիչների միջև փոխհրաձգության ընթացքում բնակիչ է սպանվել։ Քաղաքացիական անձի մահը Le Figaro թերթին հաստատել է ոստիկանությունում աղբյուրը, գրում է korrespondent.net-ը։

 

Ոստիկանության հատուկ գործողությունը տևում է արդեն մի քանի ժամ:

 

Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է հինգ մարդ։ Առնվազն 2 ենթադրյալ ահաբեկիչ զոհվել է, այդ թվում՝ կին մահապարտը, որն իրեն հասցրել էր պայթեցնել։

 

The Guardian-ը գրում է, որ բնակարանն ահաբեկիչներին վարձով տված սեփականատերը եղել է այս առավոտյան ձերբակալվածներից մեկը։

 

Փարիզի իշխանությունները հորդորում են Սեն Դենիի բնակիչներին մնալ տներում:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի առավոտյան ոստիկանական հատուկ ուժերը գործողություն են ձեռնարկել Փարիզի Սեն Դենի արվարձանում, որտեղ բնակարաններից մեկում թաքնվել է նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների շարքին ներգրավված ենթադրյալ ահաբեկիչներին խումբը: