«Մենք պատրաստ ենք». Փարիզի ոստիկանությունը կարդացել է ահաբեկչի SMS հաղորդագրությունը հարձակումը սկսելու մասին
Ֆրանսիական ոստիկանությունը հայտնաբերել է ահաբեկչի հեռախոսը, որը կապ ունի Փարիզի ահաբեկչությունների հետ։ Հեռախոսում եղել է SMS-հաղորդագրություն` «Եղավ, մենք պատրաստ ենք» բովանդակությամբ։ Հեռախոսը հայտնաբերվել է այն հյուրանոցի զննման ժամանակ, որտեղ գրոհայինները նախապատրաստվել են հարձակման, գրում է Газета-ն:
Հյուրանոցային 2 համարներում, բացի հեռախոսներից, քննիչները հայտնաբերել են ներարկիչներ, ասեղներ և այլ բժշկական պարագաներ: Դեռևս հայտնի չէ` ահաբեկիչները գործողություններից առաջ օգտագործել են թմրանյութեր, թե բժշկական պարագաները ծառայել են մահապարտների գոտիները պատրաստելու համար:
Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է շուրջ 130 մարդ։
Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից։










