Ֆուտբոլիստ Պիկեն ու երգչուհի Շակիրան շանտաժի են ենթարկվել
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի հավաքականի խաղացող Ժերար Պիկեն ու նրա կինը՝ հայտնի երգչուհի Շակիրան, շանտաժի զոհ են դարձել, հաղորդում է gazeta.ru-ն:
Աղբյուրի խոսքով՝ անհայտ անձը զույգերին շանտաժի է ենթարկում՝ սպառնալով հրապարակել ինտիմ բնույթի տեսանյութը, և խոշոր գումարներ է կորզում:
Զույգը նման տեղեկությունը չի մեկնաբանել։
Եթե չարագործը բռնվի ու նրա հանցանքն ապացուցվի, նրան 5 տարվա ազատազրկում է սպառնում։










