ՀՀ ոստիկանները հարգանքի տուրք են մատուցել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին (լուսանկարներ)

10:24 • 18.11.15

Ոստիկանության կրթահամալիրում, հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում, ֆրանսիացի փորձագետների կողմից անցկացվում է «Ամբոխների կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցում են ոստիկանության հասարակական կարգի ապահովման ոլորտում ներգրավված ծառայողներ:


Դասընթացի նպատակն է՝ բարձրացնել ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստվածության աստիճանը, ծանոթանալ ոլորտում միջազգային փորձին, բարձրացնել ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության աստիճանը:


Նոյեմբերի 17-ին ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը ֆրանսիացի գործընկերների հետ այցելել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:

Հայ ոստիկանների այցը դեսպանատուն խորհրդանշական էր. ծառայողական պարտականություններ կատարելիս զոհվել են ֆրանսիացի ոստիկաններ՝ կրկին փաստելով, որ ոստիկանն է քաղաքացու ապահովության երաշխավորը՝ նաեւ՝ կյանքի գնով, ոստիկանն է առաջին գծում՝ ամենուր, անկախ ազգային պատկանելությունից ու քաղաքացիությունից:


Ոստիկանության կրթահամալիրի կողմից ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրվեցին դեսպանատան մոտ, նաեւ ցավակցական նամակ հանձնվեց դեսպանին՝ ոգեկոչելով բոլոր զոհերի եւ ֆրանսիացի գործընկերների հիշատակը:
 

 

 

ՀՀ ոստիկանները հարգանքի տուրք են մատուցել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին (լուսանկարներ)