Ռուսաստանի ու Ֆրանսիայի ավիահարվածներից Ռաքքայում ԻՊ-ի առնվազն 33 անդամ է սպանվել

13:42 • 18.11.15

«Իսլամական պետություն» խմբավորման առնվազն 33 զինյալ է սպանվել սիրիական Ռաքքա քաղաքում ռուսական ու ֆրանսիական ավիացիայի հարվածներից, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Այդ մասին հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների մշտադիտարկման խումբը։

 

«Իսլամական պետությունն» ահաբեկչական խմբավորում է, որն արգելված է մի շարք երկրներում:

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս զինվորականներին առաջարկել էր «ուղիղ շփում» հաստատել ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակրի հետ՝ ռմբակոծումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Ռուսաստանի ու Ֆրանսիայի ավիահարվածներից Ռաքքայում ԻՊ-ի առնվազն 33 անդամ է սպանվել