Ֆրանսիան իր որոշ դաշնակիցների պատճառով դեռ չի կարող պայքարել ահաբեկչության դեմ. Ասադ

15:32 • 18.11.15

Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադը հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող պայքարել ահաբեկչության դեմ, քանի դեռ նա Քաթարի և Սաուդյան Արաբիայի դաշնակիցն է, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Al-Mayadeen արաբական հեռուստաընկերությանը հղումով:

 

«Ֆրանսիան չի կարող պայքարել ահաբեկչության դեմ, քանի դեռ Քաթարի ու Սաուդյան Արաբիայի դաշնակիցն է»,-ասել է Ասադը։

 

Ավելի վաղ ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում Ասադը հայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ հետախուզական տվյալներ կփոխանակի միայն այն դեպքում, երբ Փարիզը փոխի իր  քաղաքականությունը տարածաշրջանում։

 

Ֆրանսիան իր որոշ դաշնակիցների պատճառով դեռ չի կարող պայքարել ահաբեկչության դեմ. Ասադ