Ռուսաստանն արգելել է ուկրաինական մթերքների ներկրումը

22:47 • 18.11.15

Ռուսաստանն արգելել է երկիր Ուկրաինայից սննդամթերքի ներկրումը: Այդ մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը: Արգելքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, գրում է meduza.io-ն:

 

«Քանի որ Ուկրաինան միացել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին՝ տնտեսական, ֆինանսական, մենք որոշել ենք սննդամթերքների էմբարգոյի տեսքով պաշտպանական միջոցներ ձեռնարկելու մասին»,- ասել է Ուլյուկաևը:

 

Ռուսաստանի կառավարությունն ավելի վաղ զգուշացնում էր, որ Ուկրաինայի նկատմամբ սննդամթերքի էմբարգոն կարող է սահմանվել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու առնչությամբ: Այդ համաձայնագիրը կսկսի գործել 2016 թվականի հունվարի 1-ին:

 

Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսը հայտարարել է, որ ուկրաինական տնտեսությունը զգալի վնաս չի կրի էմբարգոյից:

Ռուսաստանն արգելել է ուկրաինական մթերքների ներկրումը