Փարիզի արվարձանում ոչնչացվել է արգելափակված վերջին ահաբեկիչը. iTele
Ian Langsdon/EPA
Ֆրանսիական iTele հեռուստաալիքի տվյալներով՝ Փարիզի Սեն Դենի արվարձանում իրականացված հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է արգելափակված վերջին ահաբեկիչը։ Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, երեք ահաբեկիչ սպանվել է, երեքը՝ ձերբակալվել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկիչներից մեկը մնացել է բնակարանում: Ենթադրաբար՝ նա կապված է Ֆրանսիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունների հետ։










