Կասկածյալներից մեկը փախուստի է դիմել Փարիզի արվարձանում հատուկ գործողության վայրից. ԶԼՄ-ներ
Փարիզում նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչություններին մասնակցության համար կասկածվող անձանցից մեկը թաքնվել է Սեն Դենի արվարձանում անցկացվող ոստիկանական հատուկ գործողության վայրից։
«Մեկ մարդ կարողացել է թաքնվել և փախուստի է դիմել»,- ոստիկանության ներկայացուցչի խոսքն է մեջբերում RTL ռադիոկայանը:
AP գործակալությունը և ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ մեկ մարդ դեռ դիմադրում է ոստիկանությանը բնակարանում: Նրա ինքնությունը հայտնի չէ:
Ֆրանսիայի մայրաքաղաքի դատախազությունը հայտնել է, որ հատուկ գործողության ընթացքում 5 կասկածյալ է ձերբակալվել:
Երեք կասկածյալներ եղել են այն նույն շենքում, ինչ կին մահապարտ ահաբեկիչը, ով պայթեցրել է իրեն: Եվս երկուսը՝ տղամարդ և կին, ինչպես հայտնել է դատախազությունը, «ձերբակալվել են մոտակայքում»:
Ձերբակալվածների ինքնությունները կամ այլ մանրամասներ իրավապահները չեն հայտնում՝ հավելելով միայն, որ հատուկ գործողությունը դեռ չի ավարտվել:
Փարիզի իշխանությունները դեռ հորդորում են Սեն Դենիի բնակիչներին մնալ տներում:
Չորեքշաբթի առավոտյան ոստիկանական հատուկ ուժերը գործողություն են ձեռնարկել Փարիզի Սեն Դենի արվարձանում, որտեղ բնակարաններից մեկում թաքնվել է ահաբեկչությունների շարքին ներգրավված ենթադրյալ ահաբեկիչներին խումբը:
Բոլոր մանրամասները կարող եք կարդալ այստեղ։










