Հայ կամավորը Լուգանսկին ոստիկանական մեքենայի տեսքով հուշարձան է նվիրել (տեսանյութ)

16:20 • 18.11.15

Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում տեղի Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությանը նվիրված հուշարձան է կանգնեցվել, հաղորդում է meduza.io-ն։

 

Հուշարձանն իրենից ներկայացնում է ВАЗ 2101 մակնիշի խորհրդային ոստիկանական ավտոմեքենա։

 

«Դա կմտնի մեր պետության պատմության մեջ»,- հայտարարել է ինքնահռչակ պետության ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության ղեկավարը։ Նա հուշարձանի համար շնորհակալություն է հայտնել հայազգի Վարդան Հայրապետյանին՝ Վարդանչիկին։

 

«Որոշեցինք գեղեցիկ նվեր մատուցել, որպեսզի հիշողություն լինի Խորհրդային Միության մասին: Մի գեղեցիկ օր որոշեցինք, նվիրեցինք, հպարտանում ենք»,- ասել է ինքնահռչակ պետության ժողովրդական կամավորների անդամ Վարդան Հայրապետյանը։

 

 

Հայ կամավորը Լուգանսկին ոստիկանական մեքենայի տեսքով հուշարձան է նվիրել (տեսանյութ)