Փարիզի արվարձանում ոստիկանությունը կին մահապարտ ահաբեկիչ է ոչնչացրել
Ֆրանսիական RTL լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական հատուկ գործողության ընթացքում սպանվել է մահապարտի գոտիով կին ահաբեկիչ։
Ընդհանուր առմամբ՝ ոստիկանական գործողության ընթացքում, վերջին տվյալներով, սպանվել է երեք մարդ, ևս երկուսը կամ երեքը ձերբակալվել են։
Տվյալների համաձայն՝ բնակարանում, որը պաշարել են ոստիկանական ուժերը, ահաբեկիչներ կան։
Guardian-ի հաղորդմամբ՝ Սեն Դենի է ժամանել երեք բեռնատար՝ մոտ 100 զինվորով՝ ամրացնելու գործողության շրջակայքը, ինչպես դա արվել է ուրբաթ օրը «Բատակլան» համերգասրահի մոտ:
Հաղորդվում է, որ առնվազն յոթ պայթյուն է լսվել դեպքի վայրից։










