«Զվարթնոց»-ում խստացվել են անվտանգության միջոցառումները, այսուհետ կզննվեն նաև ուղևորների կոշիկները

12:42 • 18.11.15

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը խստացրել է անվտանգության միջոցառումները, այսուհետ կզննվեն նաև ուղևորների կոշիկները:  Այս մասին  Tert.am –ի հետ զրույցում հայտնեց «Արմենիա միջազգային  օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:

 

«Ավելի խստացված միջոցառումներ են նախատեսված և’ աշխատակիցների և ուղեբեռների զննության առումով: Ամեն ինչի նկատմամբ  օդանավակայանի անվտանգության ծառայությունն ավելի ուշադիր, ավելի աչալուրջ է լինելու»,- ասաց Գևորգ Աբրահամյանը: 

 

Հիշեցնենք, որ Փարիզի ահաբեկչությունից հետո եվրոպական բոլոր երկրները որպես ահաբեկչության հիմնական սպառնալիք և մարտահրավեր, հայտարարեցին խստացված ռեժիմով սպասարկման մասին:
 

Ընկերության մամուլի խոսնակը նկատեց, որ «Զվարթնոցը» հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով:

 

 

«Զվարթնոց»-ում խստացվել են անվտանգության միջոցառումները, այսուհետ կզննվեն նաև ուղևորների կոշիկները