Պարզվել է G20-ի ժամանակ Օբամային և Պուտինին «լրտեսող» անձի ինքնությունը (տեսանյութ)

12:02 • 19.11.15

Լրատվամիջոցները պարզել են այն տղամարդու ինքնությունը, ով «հետևել» է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Թուրքիայում անցկացված G20-ի գագաթաժողովի ժամանակ, փոխանցում է Обозреватель-ը:

 

Պարզվել է, որ «լրտեսը» Դունքան Տիթերն է, ով աշխատում է Սպիտակ տանը՝ հատուկ օգնականի պաշտոնում։ Գագաթաժողովին նա ժամանել է որպես պատվիրակության ներկայացուցիչ:

 

Անհաջողակ լրտեսի համբավ նա ձեռք էր բերել այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունների տեսախցիկները նրան «բռնացրել» էին ոչ հեռու այն սեղանից, որի շուրջ նստած են եղել նախագահները թարգմանիչները հետ միասին:
 

Ընդ որում` տղամարդն իրեն բավականին տարօրինակ է պահել` նայել է կողքերը, դանդաղ շարժվել մեջքով առաջ` փորձելով որքան հնարավոր է մոտ լինել պետությունների առաջնորդներին: Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ անհայտ տղամարդը փորձում է լսել Պուտինի և Օբամայի խոսակցությունը:

 

 

Պարզվել է G20-ի ժամանակ Օբամային և Պուտինին «լրտեսող» անձի ինքնությունը (տեսանյութ)