Բելգիան աջակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի կոալիցիայի ստեղծմանը՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար

15:09 • 19.11.15

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելը կողմ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար ընդգրկուն կոալիցիայի ստեղծմանը՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նա ընդգծել է, որ կարևոր է ակտիվացնել պայքարն ԻՊ-ի դեմ:

 

«Մենք կողմ ենք ընդգրկուն միջազգային կոալիցիայի ստեղծմանը ՄԱԿ-ի շրջանակներում, քանի որ  համոզված ենք, որ քաղաքական երկխոսությունը Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի միջև անհրաժեշտություն է»,-ասել է վարչապետը:

 

Նա նաև հավելել է, որ Բելգիան 400 մլն եվրո կհատկացնի ահաբեկչության դեմ պայքարի համար: Նրա խոսքով, բացի այդ, կառավարությունը մտադիր է նոր օրենքներ ընդունել համացանցում ահաբեկիչների դեմ պայքարի համար:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բելգիայի ոստիկանությունը 6 հակաահաբեկչական հատուկ գործողություն է իրականացնում Բրյուսելում՝ Փարիզում ահաբեկչությունների շարք իրականացրած մահապարտ ահաբեկիչների համախոհներին գտնելու համար։


 

Բելգիան աջակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իրանի կոալիցիայի ստեղծմանը՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար