Շվեդիայում տիրուհու կյանքը փրկած կատուն տարվա հերոս է ճանաչվել
Իր տիրուհուն հրդեհից փրկած կատուն, որը կրում է Նալե մականունը, Շվեդիայում կենդանիների շրջանում տարվա հերոս է ճանաչվել։
Ինչպես նշում է euromag.ru-ն, չորքոտանին այս կոչմանը հանդիսավոր կերպով արժանացել է ազգային SVT հեռուստաալիքով հեռարձակվող երեկոյան հեռուստաշոուի ժամանակ:
Նալեի տիրուհին՝ 23-ամյա Աննի Նարվեֆոշը, պատմել է, որ կատուն տանը բռնկված հրդեհի ժամանակ իրեն արթնացրել է և, այդպիսով, փրկել իր կյանքը։
Այս միջադեպից հետո Նալեն դարձել է սոցկայքերի շվեդ օգտատերերի սիրելին, ինչից հետո էլ հայտնվել է հեռուստատեսությունում: Նշվում է, որ որպես մրցանակ հերոս կատվին շնորհվել է նորաձև վզկապ, խաղալիքներ և կեր։










