ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի ավելի շատ ուժայինների ուղարկելու Սիրիա. Հիլարի Քլինթոն

23:32 • 19.11.15

ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահական ընտրությունների թեկնածու Հիլարի Քլինթոնը կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի հատուկ ջոկատայինների ավելի շատ  ստորաբաժանումներ  ուղարկել Սիրիա` «Իսլամական պետության» դեմ պայքարելու:


«Մենք պետք է միաժամանակ առաջ ընթանանք քաղաքացիական պատերազմին քաղաքական լուծում տալու հարցում, որը ճանապարհ կբացի նոր կառավարության և ղեկավարության համար` ավելի շատ սիրիացիների ներգրավելով ԻՊ-ի դեմ պայքարում: Նրանց աջակցելու համար  պետք է հատուկջոկատայինների տեղակայենք Սիրիայում, ինչպես արդեն հրահանգել է նախագահ Օբաման  և պատրաստ լինել ավելի շատ ուժայիններ ուղարկելուն», - РИА Новости-ն մեջբերում է Քլինթոնի խոսքը:



Նա նաև հավելել է, որ պետք է նաև օգնել ու պատրաստել Սիրիայի «չափավոր ընդդիմությանը»:


 

ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի ավելի շատ ուժայինների ուղարկելու Սիրիա. Հիլարի Քլինթոն