Լեհաստանից Եգիպտոս թռչող ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել
Վարշավայից Հուրգադա թռչող ինքնաթիռի զննության ժամանակ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Այդ մասին հաղորդել են Բուլղարիայի Բուրգասի օդանավակայանից, որտեղ արտակարգ վայրէջք էր կատարել ինքնաթիռը:
Հիշեցնենք, որ Լեհաստանից Եգիպտոս թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել բուլղարական Բուրգասի օդանավակայանում՝ ռումբի ահազանգի մասին հաղորդագրության պատճառով։
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղևորները տարհանվել են։
Ռումբի առկայության մասին ահազանգը հնչեցրել էր 64-ամյա մի ուղևոր, որին հարցաքննում են իրավապահները:










