Քուվեյթում և Գերմանիայում ձերբակալել են ԻՊ-ին և այլ խմբավորումներին ֆինանսավորելու մեջ մեղադրվող անձանց

23:06 • 19.11.15

Քուվեյթի իշխանությունները կասեցրել են «Իսլամական պետություն, խմբավորման ֆինանսավորման մեջ կասկածվող ծայրահեղականների ցանցի գործունեությունը:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` Քուվեյթի KUNA գործակալության տվյալներով` ձերբակալվածների թվում են Սիրիայի 5 քաղաքացի, ավստրալացի, եգիպտացի և տեղացի մի բնակիչ:


Աղբյուրի հաղորդմամբ`  դրամական միջոցներից բացի կասկածյալները ԻՊ-ի զինյալներին նաև զենք և զինամթերք են փոխանցել:


Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Գերմանիայի գլխավոր դատախազությունը Թուրքիայի երկու քաղաքացու մեղադրել է    «Յունուդ ալ Շամ» («Սիրիայի զինվորներ») ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ: Տղամարդիկ, որոնք նախնական կալանքի տակ են գտնվում  2015-ի ամառվանից, մեղադրվում են ահաբեկիչներին գումար և տեխնիկա ուղարկելու մեջ:

 

Քուվեյթում և Գերմանիայում ձերբակալել են ԻՊ-ին և այլ խմբավորումներին ֆինանսավորելու մեջ մեղադրվող անձանց