ՌԴ ավիացիայի հարվածների արդյունքում ԻՊ-ի հրամանատարներ են ոչնչացվել
«Իսլամական պետությունը» հաստատել է ռուսական ավիացիայի հարվածների արդյունքում 3 ռազմական հրամանապետի ոչնչացումը Հալեպում:
ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՌԴ Զինուժի գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապալովը:
Կարտապոլովի խոսքով` սպանվել են նաև ԻՊ-ի մի քանի այլ ղեկավարներ: Նոյեմբերի 18-ի գիշերը Ջուբ էլ-Ահմար լեռնային շրջանում սպանվել է «Շամ Թալիբան» զինված խմբավորման հրամանատարը:
Գեներալ-գնդապետը հավելել է, որ ռուսական ավիացիայի հարվածների արդյունքում զինյալները մեծ կորուստեր են կրում և գիշերային ժամերին դուրս են բերում զոհվածների դիակներն ու կոյուղին նետում:
Նշենք, որ նախօրեին ռուսական ավիացիան ոչնչացրել է Սիրիայից անօրինաբար նավթ տեղափոխող 500 ցիստեռն:










