Ֆրանսիայում ԻՊ-ի կողմնակիցները հարձակվել են հրեական դպրոցի ուսուցչի վրա

09:07 • 19.11.15

Ֆրանսիայի Մարսել քաղաքում 3 երիտասարդներ, որոնցից մեկի վերնաշապիկին եղել է «Իսլամական պետություն» խմբավորման խորհրդանիշը, դանակով հարձակվել են հրեական դպրոցի ուսուցչի վրա, գրում է Комсомольская правда-ն` հղում անելով Reuters գործակալությանը։
 

Իսլամի կողմնակիցները մոտեցել են փողոցով քայլող պատմության ուսուցչին և, հակասեմական հայհոյանքներ բացականչելով, դանակով հարվածել են նրա ձեռքին ու ոտքին: Հայտնի չէ` ինչով կավարտվեր այդ ամենը, սակայն նրանց կողքով անցնող մեքենան վախեցրել է հանցագործներին, և նրանք փախել են:

 

Հրեա ուսուցիչը հոսպիտալացվել է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Ավելի ուշ նա պատմել է, որ հարձակվողներից մեկը բջջային հեռախոսով իրեն ցույց է տվել Մուհամեդ Մերայի լուսանկարը, ով 2012թ. գարնանը Թուլուզում սպանել է 7 մարդու` 3 զինվորականի, հրեական քոլեջի դասախոսի և 3 երեխաների։
 

Ոստիկանությունն այժմ որոնում է հանցագործներին, տարվում է քննություն։ 

Ֆրանսիայում ԻՊ-ի կողմնակիցները հարձակվել են հրեական դպրոցի ուսուցչի վրա