Նիգերիայում մեկ օրում ահաբեկչությունների զոհ է դարձել առնվազն 49 մարդ
Նիգերիայում գրոհայինների հարձակումների հետևանքով մեկ օրում մահացել է 49 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ, գրում է Корреспондент-ը:
Ոստիկանությունից հայտնել են, որ 2 կին մահապարտ ահաբեկիչներ 15 մարդու մահվան պատճառ են դարձել երկրի հարավում` Կանո քաղաքում, 53 մարդ ստացել է վնասվածքներ։
Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներով` էլեկտրոնիկայի շուկայում պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ:
Եվս մի ահաբեկչություն տեղի է ունեցել Յոլա քաղաքում` շուկայի հարևանությամբ և բեռնատարների վարորդների հանգստի վայրում: Մահացել է 34 մարդ, տուժել է 80 մարդ:
Իշխանությունները կարծում են, որ մեղավոր է «Բոկո Հարամ» խմբավորումը։










