Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է Սիրիայից փախստականներ ընդունելու պատրաստակամության մասին
Նյու Յորքը պատրաստ է փախստականներ ընդունել Սիրիայից` մանրակրկիտ զննում անցնելուց հետո, հայտնել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նրա խոսքով` քաղաքը պատրաստ է աջակցել նրանց, ովքեր տուժել են մեր սերնդի ամենախոշոր հումանիտար աղետի հետևանքով: Նա ընդգծել է, որ Սիրիայից ժամանածները ստիպված կլինեն ստուգումներ անցնել:
«Կարելի է անել այնպես, որ ամեն ինչ անվտանգ լինի, սակայն դա ժամանակ կպահանջի: Մենք շատ զգույշ կգործենք»,- ասել է Դե Բլազիոն:
Միևնույն ժամանակ քաղաքապետը քննադատել է այն նահանգների իշխանություններին, որոնք դեմ են իրենց տարածք Սիրիայից փախստականներ ընդունելուն։










