Նյու Յորքի իշխանությունները վտանգավոր չեն համարում քաղաքին ուղղված ԻՊ-ի սպառնալիքները
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նշել է, որ նյույորքցիները չպետք է վախենան «Իսլամական պետություն» խմբավորման կողմից հնչող սպառնալիքներից, որոնց մասին խոսվում է ահաբեկիչների հրապարակած տեսանյութում, գրում է Газета-ն:
Քաղաքապետի հայտարարությունում նշվում է, որ վախեցնելն ահաբեկչության կարևորագույն գործիքն է, սակայն Նյու Յորքն ունի ոստիկանության հզորագույն ուժ, և քաղաքացիները կարող են հանգիստ զբաղվել իրենց գործերով` ոչնչից չվախենալով:
Դե Բլազիոն նշել է, որ ոչ մի կոնկրետ և իրական սպառնալիք Նյու Յորքի համար գոյություն չունի: Նրա հետ համաձայնել է կոմիսար Ուիլյամ Բրետոնը:
Հիշեցենք, որ համացանցում հայտնվել էր տեսանյութ Նյու Յորքում ահաբեկչություններ իրականացնելու սպառնալիքի մասին:
ՀԴԲ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ահաբեկիչների սպառնալիքների մասին տեղեկությունը մանրակրկիտ ուսումնասիրվում է:










