Ֆրանսիան պաշտոնապես հաստատել է Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչի սպանությունը

17:12 • 19.11.15

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Սեն Դենի արվարձանում նախօրեին իրականացված հատուկ գործողության շրջանակում։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Փարիզի գլխավոր դատախազը:

 

Ինչպես նշում է BBC-ն, ահաբեկչի` բազմաթիվ փամփուշտներով խոցված դին հայտնաբերվել է Սեն Դենիում գտնվող բնակարանում։ Հայտնի է, որ 27-ամյա երիտասարդը Բելգիայի քաղաքացի է. նրա ինքնությունը հաստատվել է մատնահետքերի միջոցով:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Փարիզի արվարձան Սեն Դենիում պայթյուններ էին լսվել։ Ոստիկանության հատուկ ջոկատները պաշարել էին Սեն Դենիում՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակարաններից մեկը:



Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մոտ 130 մարդ է զոհվել, նրանց թվում` 17-ամյա Լոլա Ուզունյանը, 300-ից ավելին վիրավորվել։


 

Ֆրանսիան պաշտոնապես հաստատել է Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչի սպանությունը