Բելգիայի լրատվամիջոցները հրապարակել են Փարիզի կին մահապարտի լուսանկարը (լուսանկար)

11:11 • 19.11.15

Բելգիայի լրատվամիջոցներում հայտնվել է Փարիզի Սեն Դենի արվարձանում իրեն պայթեցրած կին մահապարտ ահաբեկչի լուսանկարը:

 

Բելգիական DH պարբերականը հրապարակել է ոմն Հասնա Աիտբուլահսենի լուսանկարը, որը, ենթադրաբար, ինքն իրեն պայթեցրել է Փարիզի Սեն Դենի արվարձանում տեղի ունեցած ոստիկանական հատուկ գործողության ընթացքում:

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, աղջիկը 26 տարեկան է եղել: Նա տարված է եղել ջիհադով և սոցցանցերում հաղորդել է Սիրիա մեկնելու պլանների մասին:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանական հատուկ գործողության ընթացքում մի կին պայթեցրել է ինքն իրեն՝ դառնալով Ֆրանսիայի պատմության մեջ առաջին կին մահապարտը:

 

Նա նաև կապ է ունեցել Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների, ինչպես նաև իսլամիստների կողմից նոր հարձակումներ նախապատրաստելու հետ։

 

Բելգիայի լրատվամիջոցները հրապարակել են Փարիզի կին մահապարտի լուսանկարը (լուսանկար)