Պուտինը թանկարժեք նվեր է մատուցել Իսրայելի վարչապետին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին նվիրել է նախկին վարչապետ, ազդեցիկ քաղաքական գործիչ Դավիդ Բեն Գուրիոնի նամակը։
Նվերը մատուցվել է Իսրայելի կառավարության ղեկավարի` սեպտեմբերին Ռուսաստան կատարած այցի ընթացքում, գրում է ДНИ.ru-ն:
«Մեր զրույցի վերջում նախագահ Պուտինը զարմացրեց ինձ` փոխանցելով Դավիդ Բեն Գուրիոնի նամակը, որը Ռուսաստանի կառավարությունը գնել է աճուրդում: Այդ նամակը հիմա իմ աշխատասենյակում է»,- պատմել է Նեթանյահուն:
Նման հայտարարություն նա արել է քաղաքական գործչի հիշատակին նվիրված արարողության ժամանակ:
Այդ նամակում հեղինակը գրել է Իսրայելում ծանր տնտեսական վիճակի մասին։










