Steinway & Sons ընկերությունը ներկայացրել է իր 600.000-րդ դաշնամուրը (լուսանկար)
Դաշնամուրների արտադրության բնագավառի, թերևս, ամենահեղինակավոր ընկերությունը` հանրահայտ Steinway & Sons-ը, որն աշխատում է 1853թ. ի վեր, ներկայացրել է իր հոբելյանական 600.000-րդ դաշնամուրը:
Ինչպես նշում է euromag.ru-ն, նորույթի հեղինակն է աշխարհի լավագույն վարպետներից մեկը` Ֆրենկ Պոլարոն, ով մասնագիտական հմտությունների շնորհիվ կարողացել է երաժշտական մեկ գործիքում համատեղել օրիգինալ դիզայնն ու անթերի հնչողությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերության 600.000-րդ դաշնամուրը ստացել է «Ֆիբոնաչի» անվանումը: Այն ստեղծելու համար պահանջվել է 6.000 ժամվա քրտնաջան աշխատանք, որի արդյունքը գերազանցել է բոլոր սպասումները։











