Ֆրանսիայի վարչապետը չի բացառել քիմիական զենքի կիրառմամբ ահաբեկչության հավանականությունը

16:32 • 19.11.15

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը զգուշացրել է երկրում քիմիական կամ կենսաբանական զենքով ահաբեկչությունների սպառնալիքի մասին, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։

 

Նա հայտարարել է, որ չի կարելի ոչինչ բացառել և անհրաժեշտ է նախազգուշական միջոցներ ձեռնարկել:

 

«Մենք ամեն ինչ գիտենք և հաշվի ենք առնում, սակայն կա քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառման վտանգ»,- հայտարարել է Վալսը՝ ելույթ ունենալով խորհրդարանի առաջ:

 

Նա նշել է, որ ահաբեկչություններն իրականացնողների հրեշավոր գործողությունները սահմաններ չունեն:


«Այժմ, ինչպես երբեք, կարևոր է, որ Եվրոպայում միջոցառումներ ձեռնարկվեն, որոնք կերաշխավորեն ԵՄ-ի տարածքով տեղաշարժին հետևելուն։ Դա անհրաժեշտ է մեր ընդհանուր անվտանգության համար»,-ասել է Վալսը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Դրանց հետևանքով զոհվել է շուրջ 130 մարդ։

Ֆրանսիայի վարչապետը չի բացառել քիմիական զենքի կիրառմամբ ահաբեկչության հավանականությունը