Հրապարակվել է փարիզյան սրճարանում նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչության տեսագրությունը (տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացված են նոյեմբերի 13-ի երեկոյան փարիզյան սրճարաններից մեկում իրականացված ահաբեկչական գործողություններից կադրեր:
Աղբյուրը նշում է, որ ստորև հրապարակված տեսանյութն ի ցույց է դնում, թե ինչպես են սրճարանի ահաբեկված հաճախորդները, առաջնորդվելով կյանքը փրկելու բնազդով, ապահով թաքնվելու վայր փնտրում:
Ըստ բրիտանական պարբերականի տվյալների՝ այս հարձակման հետևում կանգնած է 26-ամյա իսլամիստ Սալահ Աբդեսլամը, ով սպանվել է երեկ` ֆրանսիացի իրավապահների իրականացրած հատուկ գործողության շրջանակում:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի հետևանքով մոտ 130 մարդ է զոհվել, նրանց թվում` 17-ամյա Լոլա Ուզունյանը, 300-ից ավելին վիրավորվել։



















