Նախորդ գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց

09:54 • 19.11.15

Նոյեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց։


Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանության բանակի առաջապահ  զորամասերի կողմից  ձեռնարկված  օպերատիվ  քայլերի  արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

Նախորդ գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց