2015թ. Ռուսաստանից 300 մլն ռուբլի է ուղարկվել «Իսլամական պետությանը». Известия

10:04 • 20.11.15

«Ռոսֆինմոնիթորինգ» ֆինանսական մոնիթորինգի ռուսական դաշնային ծառայության հրապարակած տվյալները վկայում են, որ 2013-2014թթ. ընթացքում Ռուսաստանի Դաշնության 3.500 քաղաքացի ֆինանսական օգնություն է տրամադրել տարատեսակ ահաբեկչական խմբավորումների, գրում է «Известия» թերթը։

 

Երկու տարում ՌԴ քաղաքացիներն ահաբեկիչներին են ուղարկել 40 մլն ռուբլուց ավելի գումար: Մինչդեռ ընթացիկ տարվա սկզբից մինչև սեպտեմբեր Ռուսաստանից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն է ուղարկվել 300 մլն ռուբլի:

 

Մասնագետները պարզել են, որ տվյալ ֆինանսական միջոցները հիմնականում հավաքվել են համացանցի միջոցով արված նվիրատվությունների շնորհիվ։


 

2015թ. Ռուսաստանից 300 մլն ռուբլի է ուղարկվել «Իսլամական պետությանը». Известия