Արզնիում գայլը 13 ոչխար է հոշոտել

14:45 • 20.11.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 20-ին, ժամը 11.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի ամառանոցներում գայլը հոշոտել է 10 ոչխար:
 

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:


ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ պարզվել է, որ ժամը 06.00-ի սահմաններում Վ. Հ.-ի ամառանոցում գայլերը հոշոտել են Ս. Ի.-ին պատկանող 13 գլուխ ոչխար: