Չինաստանի ոստիկանությունն ահաբեկիչների է ոչնչացրել

11:38 • 20.11.15

Լուսանկարը՝ Reuters-ի

 

Չինական Սինցզյան շրջանի ոստիկանությունը 56 օրում հայտնաբերել ու ոչնչացրել է 28 ահաբեկիչների, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ տեղի իշխանություններին հղումով։

 

Զինյալների խումբը սեպտեմբերի 18-ին հարձակվել է Աքսու շրջանի ածխահանքի վրա։
Հարձակվողները սպանել են 11 խաղաղ բնակչի:

 

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները պատկանել են ահաբեկչական խմբավորման, որի անդամները ոչնչացվել են գործողության ընթացքում:

 

Գործակալությունը նշում է, որ զինյալներից մեկը հանձնվել է, սակայն մնացած 28-ը սպանվել են ոստիկանության իրականացրած գործողության ընթացքում։

 

Չինաստանի ոստիկանությունն ահաբեկիչների է ոչնչացրել